Հայաստանը մտադիր է խորացնել ռազմավարական գործընկերությունը Չինաստանի հետ։ Այդ մասին ասվում է Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի տեքստում, որը օգոստոսի 20-ին հավանության է արժանացել կառավարության նիստում և այժմ ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը։     

«Կառավարությունը կշարունակի հետևողականորեն իրականացնել 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետի և ՉԺՀ նախագահի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև կշարունակի աշխատանքները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու վերաբերյալ հայ-չինական հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին համատեղ հայտարարության մեջ նշված ոլորտներում համագործակցության զարգացման և շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ», – նշվում է փաստաթղթում։

Հայաստանը նաև կձգտի անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը։

«Կշարունակվի ակտիվ աշխատանքը Հնդկաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, ներառյալ տնտեսությունը, պաշտպանությունը, տրանսպորտը, կրթությունը, մշակույթը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ ոլորտներ, ինչպես նաև հայ-հնդկական գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ», – ասվում է կառավարության ծրագրում։

Share.