ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 20-ի որոշմամբ` Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Որոշումը հրապարակվել է էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել էր աշխատանքից։
Կադրային փոփոխությունը հաջորդել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազատմանը. խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
