Կենսաթոշակների և նպաստների վճարման համար հատկացվել են պակասող 14 մլրդ 807,6 մլն դրամը (40,5 մլն դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումը օգոստոսի 20-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Նշվում է, որ հաշվարկների ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափերն աճել են։ Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից։

Share.