Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։

Եվրոպոլում բացվել է Հայաստանի կապի սպայի գրասենյակը
«ՀՀ կապի սպայի գրասենյակի բացումը կարևոր նոր քայլ է համագործակցության զարգացման ճանապարհին․ այն հնարավորություն կտա առավել արագ և համակարգված կազմակերպել տեղեկատվության փոխանակումը, ամրապնդել մասնագիտական կապերը և ընդլայնել համատեղ աշխատանքը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ից հավելում են, որ արդեն շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը։
