Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները մեզ պարտադրեցին վերանայել դա: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր»՝ կոտորակ դաշնակցական գաղափարախոսության: Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին, այն ինչ երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին նախընտրական կարգախոսի մեջ, բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական և կարևոր մի բան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ պարտադրել են վերանայել ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը։
Նախորդ ծրագիրը ինքը հիբրիդային ծրագիր է եղել, մի կողմից ինքը ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից հին բովանդակությունն այնտեղ տեղ է գտել։ Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և չորրորդ Հանրապետության տեսլականի վրա: Ավագ և միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են ու ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից, սա կարևոր արձանագրում է, ես ինքս ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր Կառավարության զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիներ են:
Վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեության մեջ կա կարևոր և առանձնահատուկ նրբություն, մենք մեր գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում երբեք բացված չեն եղել այն կանխավարկածով ու տրամաբանությամբ, թե այդ էջերի բովանդակությունը պարզ է և բոլորին հայտնի է, իսկ մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը, տեսնենք, թե ինչ է գրված այդ էջերում»,- նշել է Փաշինյանը:
