Իրան արտարժույթի ներհոսքը չի դադարել, և դրա ծավալը բավարար է առաջիկա մի քանի ամիսներին անհրաժեշտ դեղորայքի ու ապրանքների գնումներն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին։

«Կենտրոնական բանկն ապահովում է արտարժույթի կայուն ներհոսք, որը բավարար է բնակչության ամենաանհրաժեշտ կարիքները բավարարելու համար»,– նշել է ԿԲ նախագահը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում վստահության աճը և արժութային վճարումների համակարգի հասանելիության ընդլայնումը նպաստել են առաջիկա ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի համար անհրաժեշտ արտարժույթի անխոչընդոտ ներհոսքին։

Իրանի ԿԲ նախագահը հավելել է, որ երկրում ռեսուրսների կայուն ապահովման համար այլընտրանքային լուծումներ են ներդրվում, և այդ ծրագիրը կշարունակվի՝ առանց փողի տպագրության, որը հանգեցնում է գնաճի։

Share.