ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել օգոստոսի 19–ին, Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարի մասնակցությամբ վրաերթից։

«Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին, ժամը 21.20–ի սահմաններում Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։

6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Aveli wu\ hajtni 1 da84el, w8 մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են։

NEWS.am–ի տեղեկություններով նրանք ծառայում են Ճամբարակի զորամասում։ Զինծառայողներից մեկը տեղում մահացել է և արդեն մահացած է տեղափոխվել հիվանդանոց, 2–ի վիճակը գնահատվում է ծանր, 4–ինը՝ բավարար։ Բոլորը կոտրվածքներ են ունեցել և այժմ Մուրացանի զինվորական հոսպիտալում են։

Share.