Ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնասը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։
Արտգործնախարարի խոսքով՝ ռուսական սառեցված ակտիվները կարող են լինել Ուկրաինայի վերականգնման համար ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը։
