ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում քարտեզ է հրապարակել, որում պատկերված են Պարսից ծոցը և Օմանի ծոցը, իսկ Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ-ի նոր տարածք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին արձագանքել է Թրամփի այս հրապարակմանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը մոլորության մեջ է, և Իրանը շուտով կուղղի դա։
Ղարիբաբադին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թրամփն իր հրապարակման մեջ նշել է Պարսից ծոց՝ Արաբական ծոցի փոխարեն։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «ճիշտ է գրել հավերժական Պարսից ծոցի անունը»։
«Շուտով նրա մոլորությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ կա՛մ կուղղվի, կա՛մ մենք կուղղենք պատրանքներով ապրող այս մարդու մոլորությունները», – գրել է նա X հարթակում։
