Իրանը շարունակում է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցով՝ դիվանագիտությունը համարելով գլխավոր առաջնահերթություն և պահպանելով երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
«Բանակցությունները միջնորդների միջոցով շարունակվում են։ Գլխավոր հարցն այն է, թե որքանով է ամերիկյան կողմը մտադրված բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները։ Դիվանագիտությունը մնում է մեր առաջնահերթությունը, սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը», – ասել է նա։
