Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին COP17-ի շրջանակում «Մերիդիան» կենտրոնում լրագրողների հետ զրույցում նհայտարարել է, որ սերտ կապի մեջ են հայ բարեկամների հետ և վստահում են։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Ուստի շարունակում ենք խորհրդակցությունները հայկական իշխանությունների հետ։
Իմ շատ լավ բարեկամը՝ արտաքին գործերի նախարարը, այստեղ էր, և մենք լավ քննարկումներ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ՝ թերևս արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Մենք շատ սերտ կապի մեջ ենք»,- ասել է նա։
