Վաշինգտոնի պահանջը, որ Պեկինը մասնակցի միջուկային զինաթափման շուրջ բանակցություններին, անարդար է և անիրատեսական: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ընթացիկ փուլում պահանջել Չինաստանից, որ նա մասնակցի, այսպես կոչված, միջուկային զինաթափման բանակցություններին, անարդար է, անհիմն և անիրատեսական», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
