Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» հետ ու հաղթել 1:0 հաշվով։
Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի հաղթական գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրահիմ Դիասը, որին ձեռքով գոլային փոխանցում է կատարել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը:
«Ռեալը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին գերմանական «Շալկեի» հետ:
