Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ռմբակոծման և ավերման գործողությունները Լիբանանի հարավի մի քանի գյուղերում և քաղաքներում, հաղորդել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
NNA-ի տվյալներով՝ տեղի ժամանակով կեսգիշերին մոտ իսրայելական ուժերը Մաշաա ալ-Մանսուրիի շրջանում իրականացրել են հզոր պայթյուն՝ միաժամանակ նետելով պայթուցիկ կոնտեյներներ։ Բացի այդ, հաղորդումներ են ստացվել Մաջդալ-Զուն և ալ-Մանսուրի բնակավայրերի ծայրամասերում, ինչպես նաև մոտակա հովիտներում գնդացրային կրակահերթերի մասին։
Մի շարք հզոր պայթյուններ արձանագրվել են նաև Բեյթ-Յահուն, Հադդաթա և Կունին շրջաններում․ պայթյունների արձագանքները լսվել են նույնիսկ մերձափնյա գյուղերում։ Ինչպես նշվել է հաղորդագրությունում, երկնքում շարունակել են շրջել իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
Նշվել է, որ պայթյուններն ուղեկցվել են իսրայելական տանկերի տեղաշարժով և դրանց առաջխաղացմամբ դեպի Հադդաթա՝ Բինթ-Ջուբեյլի շրջանում։
