ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 365.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.04 դրամ (նվազել է 0.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 366.5-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 424–429.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.85–4.24 դրամով, վաճառվում է 4.43–4.60 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 423.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.28 դրամով:
