Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմած շուրջ 626 շահառուի ֆինանսական աջակցություն տրամադրելու համար հատկացվել է 500 միլիոն դրամ (մոտ 1,3 միլիոն դոլար): Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։
Միջոցները կուղղվեն հիպոտեկային վարկերի մայր գումարի մարմանը: Նշվում է, որ գումարը հատկացվել է՝ հաշվի առնելով դիմորդների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 2026 թվականի փաստացի ցուցանիշների վրա հիմնված կանխատեսումները: Ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսվել էր հատկացնել 2,4 միլիարդ դրամ։
