«Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը՝ Բուլղարիայի ներկայացուցիչ DARA-ն, ելույթ կունենա Երևանում՝ Coca-Cola Fest-ի շրջանակում, որը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Yerevan Park-ում։ Այս մասին նշված է Fest-ի ինստագրամյան էջում։ 

«Coca-Cola Fest-ի երկրորդ հեդլայները DARA-ն է՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը։ 

Հավելենք, որ ֆեստի հեդլայներներից է նաև շվեդ երգիչ և երաժիշտ Ջոն Մարտինը։ Այս տարվա ֆեստին ելույթ կունենան նաև հայկական շոուբիզնեսից մի շարք հայտնի արտիստներ, այդ թվում Էրիկ Կարապետյանը, Քրիստինա Սին, Էմմին, Nemra-ն, Mamba-ն, Սոնա Եսայանը, Kami Friends Project-ը, Սիմոնը, Պարգը, Արամ Mp3-ը, Mimod-ը, D’Litte-ը, Սարոն, Արսեն Գրիգորյանը և այլք։ 

Share.