«World Population Review» առցանց տվյալների հարթակի 2026 թ. տվյալներով՝ աշխարհի ամենամարդաշատ քաղաքների ցանկում դասավորությունը փոխվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
15 մլն բնակչությամբ Ստամբուլը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) 2025 թ. հայտնել էր, որ քաղաքի բնակչությունը կազմում է 15 մլն 754 հազար 53։
Տվյալների համաձայն՝ աշխարհի ամենաարագ աճող քաղաքների մեծ մասը գտնվում է Ասիայում և Աֆրիկայում։ Բնակչության տարեկան աճի տեմպով առաջինը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի մերձակա Ղազիաբադն է՝ 5.2 տոկոս աճով։
Աշխարհի 20 ամենամարդաշատ քաղաքները՝ ստորև.
Ջակարտա, Ինդոնեզիա- 41.9 մլն
աքքա, Բանգլադեշ- 36.6 մլն
Տոկիո, Ճապոնիա- 33.4 մլն
Դելի, Հնդկաստան- 30.2 մլն
Շանհայ, Չինաստան- 29.6 մլն
Գուանչժոու, Չինաստան- 27.6 մլն
Կահիրե, Եգիպտոս- 25.6 մլն
Մանիլա, Ֆիլիպիններ- 24.7 մլն
Կալկաթա, Հնդկաստան- 22.6 մլն
Սեուլ, Հարավային Կորեա- 22.5 մլն
Կարաչի, Պակիստան- 21.4 մլն
Մումբայ, Հնդկաստան- 20.2 մլն
Սան Պաուլու, Բրազիլիա- 19 մլն
Բանգկոկ, Թայլանդ- 18.2 մլն
Մեխիկո, Մեքսիկա- 17.7 մլն
Պեկին, Չինաստան- 17 մլն
Լահոր, Պակիստան- 15.2 մլն
Ստամբուլ, Թուրքիա- 15 մլն
Մոսկվա, Ռուսաստան- 14.5 մլն
Հո Չի Մին, Վիետնամ- 14.1 մլն:
