Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից, հայտնել է DW-ն։
Գերմանիայի ութ խոշոր օդանավակայանները ռեկորդային կարճ ժամկետում համալրվում են անօդաչու թռչող սարքերից պաշտպանության նորագույն համակարգերով։ Խոսքը Ֆրանկֆուրտի, Բեռլինի, Մյունխենի, Դյուսելդորֆի, Շտուտգարտի, Համբուրգի, Լայպցիգի և Քյոլնի օդանավակայանների մասին է, հայտնել են Գերմանիայի օդանավակայանների դաշնային միավորումից (BDL)։
BDL-ի ղեկավար Յոահիմ Լանգի խոսքով՝ Գերմանիայի խոշոր օդանավակայանում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, նման համակարգն արդեն շահագործման է հանձնվել։ Նա ընդգծել է, որ Բեռլինում դրոնների հետ կապված միջադեպերից հետո իշխանությունները մեկ տարվա ընթացքում ընդունել են համապատասխան որոշումներ և սկսել գնման ընթացակարգը, ինչը տեղի է ունեցել «համեմատաբար կայծակնային արագությամբ»։ «Եվրոպական այլ երկրների համեմատ՝ մենք լավ մակարդակի վրա ենք», — ասել է Լանգը։
BDL-ի ղեկավարը նշել է Լայպցիգ-Գալե օդանավակայանում տեղի ունեցած վերջին միջադեպը՝ կապված դրոնի հետ, որը, նրա խոսքով, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան շտապ են անհրաժեշտ նման միջոցառումները։ Լանգը վստահություն է հայտնել, որ արդեն մինչև տարեվերջ 8 օդանավակայանների մեծ մասը կկարողանա «օգտվել նոր հնարավորություններից»։
