ԱՄՆ նախագահի վարչակազմը և Պետդեպարտամենտը խնդրել են Ռուսաստանին ազատ արձակել Ռոբերտ Գիլմանին, որը դատապարտվել էր Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակցի վրա հարձակման համար, հաղորդում է Reuters-ը։

«Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը կոչ են արել Մոսկվային ազատ արձակել 32-ամյա Ռոբերտ Գիլմանին, որպեսզի նա կարողանա անհապաղ բժշկական օգնություն ստանալ Միացյալ Նահանգներում», – հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով նրա ընտանիքը ներկայացնող Global Reach-ի գլխավոր ռազմավար Էրիկ Լեբսոնին։

ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նրանք «ուշադիր հետևում են պարոն Գիլմանի գործին և բազմիցս և ակտիվորեն դիմել են ռուսներին՝ նրան Միացյալ Նահանգներ վերադարձնելու խնդրանքով»։

2024 թվականի հոկտեմբերին Գիլմանը դատապարտվեց յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման՝ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ուժ կիրառելու համար: Նրա փաստաբանը վերաքննիչ բողոք ներկայացրեց: 2025 թվականի ապրիլին Վորոնեժի մարզային դատարանը նրա պատիժը երկարաձգեց մեկ տարով: FSIN աշխատակցի վրա հարձակումից հետո նրա պատիժը երկարաձգվեց մինչև տասը տարի և մեկ ամիս:

Share.