ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դիտարկում է Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Ռուբիոն արդեն քննարկել է վարչակազմի ներկայացուցիչների հետ հեռանալու իր ծրագրերը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Ամերիկյան լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է նաև պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հնարավոր հրաժարականի հարցը։ CBS News-ի տվյալներով՝ Թրամփը խորհրդականներից հետաքրքրվել է՝ արդյոք արժե Հեգսեթին թողնել պաշտոնում։ Նախարարի նկատմամբ դժգոհության պատճառներից մեկը Իրանի դեմ պատերազմն է եղել, որին Հեգսեթն ակտիվորեն աջակցել է։
Ինքը՝ Ռուբիոն, The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ի սկզբանե ծրագրել է աշխատել Թրամփի վարչակազմում մինչև դրա լիազորությունների ավարտը և չի հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ հայտնվել։
Սպիտակ տունը պաշտոնապես հերքում է Ռուբիոյին և Հեգսեթին պաշտոններից հեռացնելու ծրագրերի մասին տեղեկությունները։
Մասնավորապես, Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանության գործող նախարարից դժգոհ անձանցից զանգեր է ստանում, սակայն չի հասկանում դրանց պատճառը։
«Ես վճռականորեն տրամադրված եմ նրան պահել պաշտոնում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
