Սաուդյան «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին:
41-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ: Իր հերթին «Ալ-Նասրում» չեն ցանկանում բաժանվել պորտուգալացուց և համոզում են նրան երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է Al Nassr Zone-ը՝ հղում անելով 365Scores Arabic-ին: Սաուդյան գրանդի ներկայացուցիչները նաև մտադիր են գեղեցիկ հրաժեշտ տալ հարձակվողին ու կազմակերպել հրաժեշտի հանդիպում, եթե պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ պայմանավորվել այդպես էլ չհաջողվի:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Էր-Ռիյադը ներկայացնող թիմի գույները պաշտպանում է 2023 թվականի սկզբից: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ աստղային ֆուտբոլիստը կարող է վերադառնալ հարազատ Լիսաբոնի «Սպորտինգ»: Հավելենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, 41-ամյա հարձակվողը պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Աղբյուրը՝ Armsport.am:
