ԱՄՆ-ում հայտարարել են նոյեմբերի 9-ին Իրանին հարվածներ հասցնելու համար հնարավոր բարենպաստ պայմանների մասին։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության իր թիմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը։ Սպիտակ տանը խորհրդակցություններն անցկացվել են չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրուցելիս Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը որոշում կկայացնի հետագա հարվածների վերաբերյալ՝ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով։

«Ես կնախընտրեի հնարավորության դեպքում չավերել երկրի մնացած մասը, բայց գուցե ստիպված լինեմ դա անել։ Դուք բավական շուտ կիմանաք», – ասել է նախագահը։

Ըստ տեղեկությունների, որոնք ներկայացնում է Fox News-ը, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավարտում է Իրանում լայնածավալ գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստական աշխատանքները, սակայն Վաշինգտոնից դեռ նոր կարգադրություն չի ստացել։

Share.