Վերջում թողնելու են մի հատ Ստեփանակերտ, որը «ապրելու համար փոքր կլինի, իսկ գերեզմանի համար մեծ». Ժամանակը մեր դեմ ա աշխատում. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
ա

Երեկ փորձեցի հասկանալ` ո՞րն ա պատճառը, որ քոչի ոհմակը մեկ շան պես սկսեց հաչալ Էդգար Ղազարյանի ուղղությամբ: Դրա համար նախ իմ համար բացահայտեցի Էդգար Ղազարյանին ու հետո լսեցի նրա ասելիքը: Մարդն ասում է՝ եկեք ԱԺ-ում ստորագրահավաք սկսենք Փաշինյանին հեռացնելու օրակարգով: «Ընդդիմության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանն էլ ասում է, որ եթե դա տապալվի, ապա Փաշինյանը ևս 6 ամիս օրենքով անձեռնմխելի է (թե չէ հիմա տենց փիս ձեռնմխելի ա էլի): Սաղաթելյանն իհարկե նենգ մանիպուլյացիա է անում ու անում է դա միտումնավոր: Բանը նրանում է, որ տապալված ստորագրահավաքը չի նշանակում տապալված իմպիչմենտ, տապալված իմպիչմենտի համար պետք է տապալված քվեարկություն, ոչ թե ստորագրահավաք, բայց մինչև քվեարկությունը էլի լիքը գործ կա անելու, օրինակ, այլընտրանքային թեկնածու առաջադրելը...

Ղազարյանը փաստացի լյուստրացիայի նախագիծ է առաջ տանում: Բոլորիս համար էլ պարզ է, որ քոչը բօ* ա, որի հիմնական առաքելությունը Փաշինյանին պահելն է, մինչև ՌԴ-ն իր աշխարհաքաղաքական հարցերը տեղը չգցի: Հիմա Ղազարյան Էդգարն ուզում է ցույց տա, որ քոչենք տվյալ պահին չեն ստորագրի նույնիսկ նախագծի տակ, ուր մնաց քվեարկեն Փաշինյանի դեմ: Բնական է, որ քոչի դաշինքից եթե ստորագրությունները դնեն, Փաշինյանը տեղում զանգելու է Մոսկվա, ասի՝ «Լլադիմիրիչ, մի տակ նե դոգովարիվալիս...», Լադիմիրիչն էլ զանգելու է քոչին, ասի «херос хренов, ты чё, блять, страх потерял?!»:

Քոչենց հաչոցների մի մասն էլ բաժին ա հասնում Սերժ Սարգսյանին, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ թե Ղազարյանի միտինգը և թե իրա լուսաբանումն ապահովում ա ՀՀԿ-ն: Ու լավ ա անում, բօ*երին պիտի իրենց անուններով կոչես, ուրիշ հարց, որ Ազատիչն ինչ անում ա, շատ դանդաղ ա անում: Սարսափելի դանդաղ: Այս դանդաղկոտության պատճառով մենք ամեն օր կորուստներ ունենք, ու շուտով կորցնելու ենք նաև Իվանյանը (Խոջալուն), իսկ` ինչ է դա նշանակում, Սերժից լավ ոչ մեկ չգիտի: Իվանյանից հետո դատարկվելու է Ասկերանը, հետո Մարտակերտը: Վերջում թողնելու են մի հատ Ստեփանակերտ, որը «ապրելու համար փոքր կլինի իսկ գերեզմանի համար մեծ»:

Հասկանում եմ, որ դժվար ա գերտերության դեմ բաց մարտի մտնելը, բայց այլ ճանապարհ չկա, ժամանակը մեր դեմ ա աշխատում: Ինչքան ուզես բօ*ի օտչյոտ տուր սրանց, մեկ ա բան չի փոխվում: Խաղաղության համաձայնագրին էլ մի երկու ամիս ա մնացել: Այսինքն` «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմումը» երկու ամսից վերջնականապես կդառնա կենաց: Էդ ՀՀԿ-ի դոշ ծեծող ազգայնական Նժդեհիստների մեջ նեուժելի մի 20 հոգի նորմալ տղա չկա՞, որ մահապարտի պես դուրս կգա մարտի, անկախ նրանից, թե ով է հակառակորդը: Վստահ եմ կա: Մի 20 հոգի էլ ես կբերեմ: Ոնց էլ լինի մի 20 էլ սաղ Հայաստանից կհավաքվի: Էդ էլ քեզ ստացվում ա մի հատ լավ մոշնի դասակ: Հը՞ն, Ազատիչ... ասա:

Արթուր Դանիելյան