Էրեբունի ամրոցում վերջին անգամ մի 20 տարի առաջ եմ եղել ու նենց ա, որ լրիվ պոռնո վիճակ էր: Ընդ որում, դատելով պատերի վրա հավերժացված «տարեգրությունից», պոռնիկներն այդ վայրը սիրել են առնվազն անցած դարի կեսերից: Դժվար Արգիշտը հանձնարարեր իր պատերին մեծ տառերով գրել, խոսքի՝ «ՎԱՂՈ 76»:
Իմիջիայլոց, նույնանման գրառում եմ նկատել նաև 1996 թվին Եգիպտոսի Լուքսորում: Հազարամյա տաճարի սյուներից մեկի վրա, միջին մեծության, բայց լավ խորը փորագրված տառերով, գրված էր «Շուշան 73»... պոռնո, թե բա: Ռուս տուրիստները զբոսավարի գլխավորությամբ վրդովվում էին անհայտ բարբարոսի թողած «73» թվով, ես էլ դե չասեցի, որ, ըստ կողքի «եգիպտական հիերոգլիֆի», բարբարոսն անհայտ չէր, մեր Շուշանն էր...
Արթուր Դանիելյան
0Comments