Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից

Մանրամասներ
ա

Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհամաձայնեցվեն հուլիսի 21-ին, ինչից հետո կհրապարակվեն պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է Չեխիայի պատվիրակությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում:

Եվրամիության մշտական ներկայացուցիչները հուլիսի 20-ին կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Յոթերորդ փաթեթում ներառվել է  Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր Ռուսաստանի դեմ նոր միջոցների նախապատրաստման մասին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են նաև ռուսական ոսկու ներկրման արգելքը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ առաջարկել է ընդլայնել այն անձանց և ընկերությունների ցուցակները, որոնք ենթակա են ԵՄ սահմանափակումների: