Ռուսական միջմոլորակային ExoMars և «Վեներա-Դ» առաքելությունների մեկնարկն անորոշ ժամկետով հետաձգվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
Մարտի 17-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը անհնարին էր ճանաչել «Ռոսկոսմոս»-ի հետ համագործակցությունը ExoMars-2022 առաքելության շրջանակում: Ռոգոզինը հայտարարել էր, որ ռուսական տիեզերական ընկերությունը մի քանի տարի անց կկարողանան մարսյան առաքելությունն ինքնուրույն իրականացնել:
Դեռևս 2022 թվականի փետրվարին Ռոգոզինը հայտարարել էր նաև, որ «Ռոսկոսմոս»-ն ընթացիկ տարում ֆինանսավորելու է «Վեներա-Դ» առաքելության ֆինանսավորումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կա պայմանավորվածություն ՆԱՍԱ-ի հետ համատեղ ուսումնասիրելու Վեներա մոլորակը: Դրա համար ամերիկյան կողմը պետք է հատկացներ 300 մլն ԱՄՆ դոլար, իսկ ռուսական կողմը՝ 17 մլրդ ռուբլի:
0Comments