Մոսկվան Վաշինգտոնին սպառնացել է «անկանխատեսելի հետևանքներով»

Մանրամասներ
ա


 

Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Ուկրաինային զինելը՝ հակառակ դեպքում սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտոնական դիվանագիտական նոտայում, որի պատճենն ուսումնասիրել է The Washington Post-ը։

Նշվում է, որ ռուսական նոտան հղվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը։ Այն նախատեսում է զինատեսակների շարքի կտրուկ ընդլայնում։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է նոտայում։

Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ամենազգայուն» սպառազինությունների համակարգերի մատակարարումներն Ուկրաինա «յուղ են լցնում» հակամարտության վրա։