Եվրամիությունն արդեն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

Մանրամասներ
ա

Եվրամիությունն «արդեն քննարկում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»՝ փորձելով «շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու նպատակով», - ասել է Դանիայի արտգործնախարար Յեպպե Կոֆոդը, փոխանցում է CNN-ը:

«Դանիայի կողմից մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան պատժամիջոցների հարցում կոնսենսունս գտնելու համար, այդ թվում՝ էներգետիկայի շուրջ»,- ասել է նա լրագրողներին ժամանելով Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանելուց հետո:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասել է, որ «ուրախ է, որ Եվրահանձնաժողովը պարզ հասկացրել է, որ իրենք կսկսեն աշխատել նավթային տարբերակներով վեցերորդ փաթեթի ուղղությամբ»... Եւ հուսով եմ, որ այս անգամ դա կաշխատի»: