Ամերիկյան Tesla ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը «լրջորեն մտածում է» սոցիալական ցանցերի համար նոր հարթակ ստեղծելու մասին: Այս մասին միլիարդատերը շաբաթ հայտնել է իր թվիթերյան ալիքում:
Մասկը պատասխանել է Twitter-ի օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք նա դիտարկում է սոցցանցերի այնպիսի հարթակի ստեղծելու հավանականությունը, որտեղ առաջնահերթությունը կտրվի խոսքի ազատությանը, իսկ քարոզարշավը կհավասարեցվի նվազագույնին:
Մասկը, ով ինքն էլ Twitter-ի ակտիվ օգտատեր է, վերջերս քննադատում է սոցիալական մեդիահարթակն և դրա քաղաքականությունը: Նա հայտարարել էր, որ ընկերությունը խախտում է ժողովրդավարությունը՝ չպահպանելով խոսքի ազատության սկզբունքը:
Նրա գրառումը հայտնվել էր մեկ օր անց այն բանից հետո, երբ նա հարցում էր հրապարակել Twitter-ում՝ օգտատերերին հարցնելով՝ հավատարիմ են արդյոք իրենք խոսքի ազատության սկզբունքին սոցցանում, ինչին ավելի քան 70 տոկոսը պատասխանել է «ոչ»:
«Այդ հարցման հետեւանքները կարեևվոր են լինելու: Խնդրում եմ, ուշադիր քվեարկեք»,- ասել էր գործարարն ուրբաթ:
Եթե Մասկը որոշի շարունակել նոր հարթակի ստեղծումը, ապա կմիանա տեխնոլոգիական ընկերությունների աճող խմբին, որոնք ներկայանում են որպես խոսքի ազատության ջատագովներ եւ հույս ունեն ներգրավել օգտատերերին, որոնք կարծում են, որ իրենց խոսքը ճնշվում է այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը եւ YouTube-ը:
Այդ ընկերություններից ոչ մեկն, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի Truth Social-ը, Twitter-ի մրցակիցներ Gettr-ը եւ Parler-ը, ինչպես նաեւ Rumble-ը, մինչ օրս չեն կարողացել հանրաճանաչությամբ եև տարածվածությամբ համեմատվել հիմնական հարթակների հետ, գրում է Reuters-ը:
0Comments