Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին, որ Երասխի հատվածում իրենք մի քանի դիրք հետ քաշեն զորքերը մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, Երասխում մեղմ ասած լուրջ չի ընդունվել։ Բնակիչները լսել են նրա խոսքը, և այն մեկնաբանելիս նշում են՝ դա թերևս լեզվի սայթաքում էր, լավագուն դեպքում՝ շփոթմունք։
Համայնքի բնակիչների մի մասին զարմացրել, մյուսին էլ զայրացրել են լուրերը, թե իրենց մոտ խուճապ է, բնակիչները լքում են տները։ «Բա էս համայնքի որձերին ի՞նչ է եղել, որ տուն-տեղ թողնենք, գնանք»,- ասում են Երասխի տղամարդիկ։ «Իսկ եթե թշնամին դուրս գա հայկական դիրքերից, և վերջապես հաստատվի Փաշինյանի փափագած խաղաղության դարաշրջանը» հարցին սահմանամերձ հոմայնքի բնակիչները թերհավատորեն են մոտենում։ Եվ իրավամբ, ի՞նչ խաղաղություն, երբ գյուղի փոքրիկ բնակիչներն անգամ մեզ հանդիպելիս առաջինը թշնամու կրակոցներից են պատմում։
Մանրամասները՝ mediahub.am-ի տեսանյութում։
0Comments