Ղազախստանում զոհվել է ոչ թե 225 մարդ, այլ 10 անգամ ավելի շատ․ Միայն Ալմաթիում զոհվածների թիվը գերազանցել է հազարը

Մանրամասներ

1

Ղազախստանի իշխանությունների տրամադրած տեղեկություններն այն մասին, որ այդ երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 225 մարդ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ղազախ ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովը։

Նա ասել է, որ զոհվածների իրական թիվը 10 անգամ գերազանցում է հրապարակված պաշտոնական թվերից։ Նա Эхо Москвы-ի եթերում հայտարարել է, որ միայն մեկ՝ կենտրոնական դիահերձարանում հունվարի 12-ի դրությամբ 600 դիակ է եղել։ Աբլյազովը նշել է, որ նման դեպքերում պաշտոնական թվերը 10 անգամ քիչ են ասվում իրական թվերից։ Նա նաեւ ասել է, որ միայն Ալմաթիում զոհվածների թիվը գերազանցել է հազարը։ Ընդդիմադիրը նաեւ ասել է որ զոհվածների թիվը շատ է եղել Շիմքենդում, Տարազում, Ղըզըլօրդայում, Աքթոբեում։