Ալմաթիում անկարգությունները չեն դադարում։ Շաբաթ երեկոյան կրակոցների ձայներ են լսվել։ Այս մասին հայտնում է ղազախական Orda պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ կրակոց է հնչել Ալմաթիում՝ Հանրապետության հրապարակից դեպի արևմուտք, որտեղ վերջին մի քանի օրերին բախումներ են տեղի ունեցել զանգվածային անկարգությունների մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:
Բացի այդ, Orda-ի փոխանցմամբ, Ալմաթիում երեկոյան ազդանշանների ձայներ են լսվել։ Նման ահազանգերն ավելի վաղ իշխանությունների կողմից օգտագործվել են քաղաքի բնակիչներին զգուշացնելու համար, որ նրանք փողոց դուրս չգան, քանի որ գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
0Comments