Դատարանը մերժել է Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
«Կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22–ին»,– նշեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
0Comments