Ես փոխվել եմ. Ադելը վերադարձել է․ Տեսահոլովակի պրեմիերա՝ 6 տարվա դադարից հետո. VIDEO

Մանրամասներ

ա

Ադելը նոր երգ է թողարկել. երգչուհին ներկայացրել է «Easy on Me» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Տեսանյութում, որը սկսվում է սեւ-սպիտակ պատկերով եւ աստիճանաբար գունավոր դառնում, «Գրեմմի» 33-ամյա դափնեկիրը հավաքում է իրերն ու դուրս գալիս հին տնից, ինչը հավանաբար նրա ամուսնալուծությունն է խորհրդանշում։ Կանադայում գտնվող նմանատիպ մեկ այլ տանը նկարահանվել է Ադելի «Hello» երգի տեսահոլովակը։

Ի դեպ, news-ի փոխանցմամբ, Ադելի կյանքում շատ բան է փոխվել այն ժամանակներից, երբ նա թողարկեց «25» ալբոմը։ Նրա անձնական կյանքը լրջորեն փոխվել է։ Ադելն ու Սայմոն Կոնեցկին ամուսնացել են 2016թ․-ին, բաժանվել՝ 2019թ․-ին, ամուսնալուծությունը ձեւակերպել՝ 2021թ․-ին։ Բաժանումից կարճ ժամանակ անց Ադելը հարաբերություններ է սկսել ռեփեր Skepta-ի հետ։ Սակայն ավելի ուշ երգչուհին սիրավեպ է սկսել սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։

Տեսահոլովակի ռեժիսոր Քսավիե Դոլանն է։ Կանադացի 32-ամյա ռեժիսորը խոսել է աստղի հետ աշխատանքները վերսկելու մասին․ «Ես անկեղծորեն հույս ունեի, որ դա տեղի կունենա։ Ինձ համար չկա ավելի ուժեղ բան, քան արտիստները, որոնց հետ վերամիավորվում ես երկար տարիներ բաժանված լինելուց հետո։ Ես փոխվել եմ։ Փոխվել է Ադելը։ Եվ սա հնարավորություն է նշելու, թե ինչպես ենք երկուսս էլ զարգացել եւ ինչպես ենք հավատարիմ մնացել ամենաթանկարժեք մարդկանց։ թեմաներին։ Ամեն ինչ նույնն է, բայց տարբեր»։