Հայաստանում ԵՄ պատվիրակությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։
ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»:
0Comments