ԱԱ-2022․ Մեսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Արգենտինային, Բրազիլիան նույնպես հաղթեց

Մանրամասներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականն ընդունեց Բոլիվիայի թիմին եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ՊՍԺ-ի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն աչքի ընկավ 14-րդ, 65-րդ եւ 89-րդ րոպեներին։  Մեսին Արգենտինայի հավաքականում խփել է 79 գոլ եւ ռեկորդակիր է։

Մրցաշարային աղյուսակում Արգենտինան երկրորդն է՝ 8 խաղում վաստակել է 18 միավոր։

Առաջատարը Բրազիլիան է, որը տանը 2։0 հաշվով աառավելության հասավ Պերուի հավաքականի նկատմամբ։ Գոլերը խփեցին «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Էվերտոն Ռիբեյրոն (14-րդ րոպեին) եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (40-րդ րոպեին)։ Բրազիլիան 8 խաղից հետո ունի 24 միավոր։