Թուրքերը հայկական տարածքները միշտ ստացել են Ռուսաստանից

Մանրամասներ

1

Գորիս-Կապան ճանապարհի փակման պատկերն ամբողջական չէ Ռուսաստանին մի կողմ դնելու պարագայում, քանի որ այդ ճանապարհի վերաբերյալ եղել է ՀՀ-ՌԴ պայմանավորվածություն, որը խախտվել է, ինչպես պնդում է վարչապետը։

Մյուս կողմից, ինչի՞ դիմաց է եղել այդ պայմանավորվածությունը։ Պետք է ենթադրել, որ միջանցքների։ Պետք է նկատի առնել նաեւ, որ Մոսկվան եւ Բաքուն գործում են համաձայնեցված, որը վերահաստատվել է Պուտին-Ալիեւ վերջին հանդիպմանը, նմանապես հայտարարվել է Պուտին-Փաշինյան «ժամացույցները ճշտելու» մասին։

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ բանակցություններ չի վարում, եւ ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհները պետք է գտնվեն ՀՀ իրավասության տակ։ Մոսկվան ու Բաքուն ձգտում են հենց միջանցքին, եւ եթե կան նույնիսկ տարաձայնություններ, դրանք կապված են միայն վերահսկողության խնդիրներին։ Մոսկվան նախատեսում է ԱԴԾ միջոցով միջանցքի վերահսկումը, ինչն այս փուլում ձեռնտու է Բաքվին, քանի որ դա միակ տարբերակն է Սյունիքի մարզով ճանապարհներին միջանցքի «կարգավիճակ» տալու համար։

Բանն այն է, որ Բաքուն ինքնուրույն չի կարող հասնել միջանցքին, նկատի առնելով Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ինչպես նաեւ Իրանի, Եվրամիության դիրքորոշումները։ Զուր չէ, որ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուր են վերադառնալու հաջորդ փուլում»․ թուրքերը հայկական տարածքները միշտ ստացել են Ռուսաստանից։ Դա էլ հաջորդ փուլից Ալիեւի ակնկալիքն է՝ ռուսական ներկայությունը համարվում է միջոց եւ միջանկյալ հանգրվան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում