ԱԺ-ն 18։30-ին ևս մեկ նիստ կգումարի

Մանրամասներ

ՔՊ-ն առաջարկում է ժամը 18։30-ից գումարել մեկ լրացուցիչ նիստ։ Նման առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Առաջարկում եմ ժամը 18։30-ից մինչև 20։00-ն գումարել հերթական նիստ՝ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու համար»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ այս պահին մեկնարկում է ԱԺ նախագահի ընտրությունը։