Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար

Մանրամասներ

Դատախազությունը դիմել է ԿԸՀ-ին՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությամբ, հաղորդում է 168.am-ը:

Նախօրեին նման միջոնդրություն էր ներկայացվել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։