«Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի դեֆիցիտ է առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով:
Ըստ ոստիկանության՝ Հայաստանում գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
Պարզվում է՝ ոստիկանությունն անգամ հաշվարկել է, թե մեծ պահանջարկ ունեցող, այլ կերպ ասած՝ «գոլդ» համարանիշերի վաճառքից որքան եկամուտ կունենա պետական բյուջեն: Ըստ այդ հաշվարկների՝ այն կկազմի ավելի քան 73 մլրդ 702 մլն դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության մշակած որոշման այս նախագիծը երեկ կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման. այն անգամ չքննարկվեց:
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության առաջարկած այս նոր համարանիշերը վարորդների համար հասանելի կլինեն արդեն հուլիս ամսին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
0Comments