Խաչատուր Սուքիասյանը գործարար չի, Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն. Ալեն Սիմոնյան

Մենք Ծառուկյանին ե՞րբ ենք բան ասել: Նա խոշոր սեփականատեր է:

ա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Առավոտ» օրաթերթին լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Խաչատուր Սուքիասյանը գործարար չի»:

Բա ի՞նչ է, երևի Գուրգեն Արսենյա՞նն էլ գործարար չի, հարցրել է լրագրողը։  

Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ե՞րբ եք իրենց վերջին անգամ տեսել գործարար գործունեությամբ զբաղվելուց, միլիոնատեր են մարդիկ»:

Դիտարկմանը, որ 2008-ին մի պահ քաղաքական դաշտում էր՝ ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ բա դրանից հետո ինչո՞վ էր զբաղվում: Պատասխանը պարզ էր՝ գործարարությամբ, իր բիզնեսներով, «Սիլ գրուպով»՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց` ասելով՝ ինքը կոնկրետ ի՞նչ է անում, որոշումնե՞ր է կայացնում, բանկի տնօրե՞ն է:

Արձագանքին, որ այդպես Ծառուկյանն էլ «գործարար» չէ, Ծառուկյանին ինչո՞ւ էիք քննադատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մենք Ծառուկյանին ե՞րբ ենք բան ասել: Նա խոշոր սեփականատեր է:

Իսկ Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն»: