Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել:
Վերցնենք Ավարայրի օրինակը ու դրա միջոցով փորձենք հասկանալ այսօրվա իրադարձությունները։ Մենք Ավարայրի առասպելի վրա ենք դաստիարակվել, առանց հասկանալու գեոստրատեգիական («աշխարքաղաքականության» ֆրանսիական տարբերակը օգտագործենք, որն ավելի ճիշտ է բացատրում երևույթը) պայքարի նրբությունները, որտեղ կան շահեր, արտաքին խաղացողներ, ու ներքաղաքական պայքարում բախտը փորձողներ ու փողի կռիվ տվողներ։
Ավարայրը դասագրքերում ներկայացված է որպես հավատքի համար ըմբոստություն, սակայն դժվար թե այն ժամանակվա նախարարները տառաճանաչ են եղել (հիմնականում անգրագետ են եղել ու հավատքն իրենց տանձին չի եղել, որ մի հատ էլ դրա համար գնային զոհվեին)։ Այն ժամանակ նախարարներն այնքանով էին քրիստոնյա, որքան այսօրվա իրենցքայլականներն են դեմոկրատ ու գաղափարի մարտիկներ:
Այդ դեպքում տղերքն ինչի համար էին դուրս եկել կռվի: Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ փողի, կամ ավելի ճիշտ սեփականության բազառի թեմա է եղել։
Հայաստանի խոշոր կալվածատերերը չէին ուզում մուծվել սեփական թագավորին, ապրել օրենքով ու պարբերաբար ապստամբում էին։ Վերջապես, 428-ին, միանալով այն ժամանակվա սորոսականների (Հռոմի ազդեցության տակ գտնվող հայ եկեղեցականների) հետ, խոշոր սեփականատերերը՝ օլիգարխները, գահընկեց արեցին վերջին թագավոր Արտաշես Գ-ին, որովհետև ցանկանում էին ապրել ինչպես ուզում են, կամ ինչպես 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր անունով կազմված Հուստինիանոսի կոդեքսի 21-րդ նովելլայում (հոդվածում) է գրված, հայերն ապրում են առանց օրենքի, բարբարոս սովորույթներով։
Պարսիկները նախարարների սանձերը քաշելու համար նալոգների տակ են դնում նախարարներին ու փոխում ժառանգության իրավունքը, որ մասնատվեր նրանց ունեցվածքն ու հզորությունը, որի արդյունքում նախարարները հավատքի դրոշի տակ ապստամբում են ու փորձում ստանալ Բյուզանդացիների օգնությունը։ Բայց չեն ստանում ու Ավարայրի ճակատամարտում տնգվում են։
Ու ինչն է հատաքրքիր, երբ Պարսից շահն ապստամբներին Տիզբոն է կանչում Ատչոտ ուզելուի, այն ժամանակվա իրենցքայլականները շառը քցում են Վասակ Սյունու վրա, որ ինքը անկախական էր ու ցանկանում էր առիթից օգտվելով վերականգնել Հայոց թագավորությունը, իսկ իրենք պրոստը հարկերի բազառ էին անում։ Միակ գեոստրատեգիաայից հասկացող տղեն, Վասակը, դա-անորեն պատ-վում է, իսկ մնացածներին ուղարկում են հայրենիք, որպես լավ դաս կերածներ ու վերադաստիարակվածներ շահին ծառայելու համար։
Ու այսպես սևի ու սպիտակի տրամաբանությամբ գրվել է պատմությունը ու մենք պարբերաբար կրկնում ենք այն, տանելով բարոյական հաղթանակներ։ Անգամ պարտությունն է գնահատվում որպես հաղթանակ՝ սենց իդեոտիզմ։
Ինչի եմ սա գրում։ Պատմությունը պետք է գրվի «կարդա պատմությունը, ճանաչիր ինքդ քեզ», որ նույն սխալները չկրկնես։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է՝ մի ճանաչիր սխալներդ, դաստիարակվի հեքիաթներով ու պարբերաբար այն կրկնի։
Տիզբոնը (Մոսկվան) ու Կոստանդնապոլսը (Վաշինգտոնը) հեգեմոնիայի, ստրատեգիական դիրքերի բարելավման համար էին պայքարում, որտեղ օգտագործվում էին Զրադաշտությունն (ավանդական արժեքները) ու քրիստոնեություն (դեմոկրատիան)։ Դա պարբերաբար շարունակվող շախմատի պարտիաներ են։ Սակայն այդ խաղի ժամանակ սեփական հետույքով պատմությունից դասեր չքաշողներն են վճարում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
0Comments