Օրվա խորհուրդը. Մարտի 10

Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին (Ելք 3.16-22)

ա

Օրվա խորհուրդը. Մարտի 10

«Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց.

“Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։ Ասում եմ, հանելու եմ ձեզ եգիպտացիների՝ չարչարանքի երկրից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, գերգեսացիների, խևացիների ու հեբուսացիների երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում”, և նրանք կանսան քո ձայնին։

Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես.

“Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։

Եվ ես գիտեմ, որ եգիպտացիների արքան չի թողնելու ձեզ մեկնելու, եթե մի հզոր ձեռք իրեն չստիպի։ 20 Եվ երկարելով իմ ձեռքը՝ հարվածելու եմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ անելու եմ նրանց մեջ, և ապա կարձակի ձեզ։

21 Ես եգիպտացիների առաջ շնորհ եմ անելու իմ ժողովրդին, և երբ ելնեք, դատարկ ձեռքով չեք ելնի։ 22 Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։

Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին» (Ելք 3.16-22)