Այսօր երեկոյան հակառակորդը հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր

Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են

Այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։

Տուժածների ու վնասների մասին տվյալները ճշտվում են։

Նախնական տվյալներով Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։

Արցախի տեղեկատվական շտաբ