Արցախի ՄԻՊ գրասենյակը Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ

Այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 8-ին Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Կնունյանցների 1 շենքի առաջին հարկ, մուտքը՝ Անդրանիկի փողոցից:

Այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը: Նոր գրասենյակում ավելի հարմար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքների կազմակերպման համար:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ 2018 թվականից գործում է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարը, որը հասանելի է բոլոր ժամերին: