Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խնդրին և ողջունել այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը։
Այս մասին տեղեկացնում է նաև իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
«Մեր տարածաշրջանում առկա են անհրաժեշտ հնարավորությունները խնդիրների լուծման և անվտանգության ու խաղաղության ապահովման համար: Մոսկվայի բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ անկախ տարածաշրջանային տերությունների ներուժի լավ նախանշան են, և Իրանը պատրաստ է աջակցել խաղաղության և կայունության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի համաձայն»,- գրել է Վաեզին։
0Comments