Բրիտանական ընկերությունն առաջարկում է երազանքի աշխատանք՝ 25 000 ֆունտ աշխատավարձով ճանապարհորդություն

Ուղեւորությունների համար ուղղություններից են Լաս Վեգասը, Նյու Յորքը, Բալին, Թաիլանդը, Դիսնեյլենդը՝ Փարիզում, Վենետիկը, Իսլանդիան

1

Բրիտանական Wowcher ընկերությունը բացել է «թրեւել-բլոգերի» հաստիք՝ տարեկան 25 000 ֆունտ սթեռլինգ աշխատավարձով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Հաջողակ թեկնածուն մեկ տարվա ընթացքում իր կողմից ընտրված ուղեկցի հետ միասին կարող է այցելել 40 զբոսաշրջային ուղղություններով։ Պահանջն այն է, որ նա իր արկածները նկարագրի YouTube-ում, բլոգներում եւ սոցիալական ցանցերում։ Իր աշխատանքի համար ճանապարհորդը կստանա 25 000 ֆունտ»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ուղեւորությունների համար ուղղություններից են Լաս Վեգասը, Նյու Յորքը, Բալին, Թաիլանդը, Դիսնեյլենդը՝ Փարիզում, Վենետիկը, Իսլանդիան եւ այլն։

Որպես թեսթային առաջադրանք, թեկնածուն պետք է իր մասին 30 վայրկյանանոց տեսանյութ նկարահանի եւ ուղարկի Instagram-ում ընկերության էջին։ Հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 30-ը։