ԱՄՆ-ում վարձույթ է մտել «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը

Այժմ հեղինակներն ավելացրել են մոտավորապես տասը րոպե

ԱՄՆ-ում վարձույթ է մտել Քվենտին Տարատինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը՝ ավելի վաղ չհրապարակված չորս տեսարանով: Այդ մասին հայտնել է koamnewsnow.com.-ը:

«Լսարանը հսկայական աջակցություն ցուցաբերեց այդ ֆիլմին: Ուստի մենք անհամբերությամբ ենք սպասում, որ հանդիսականները «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը դիտեն այն տեսքով, որով այն պետք է ցուցադրվեր կինոթատրոններում՝ է ավելի մեծ թվով կադրերով 60-ական թվականների ոճով»,-պատմել է Ադրիան Սմիթը՝ Sony-ի ներքին վաճառքների տնօրենը:

Սկզբնապես «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը պլանավորում էին թողարկել ավելի քան չորս ժամ տեւողությամբ, բայց քանի որ դա չափազանց շատ էր վարձույթի համար, տեսարանների մի մասը հարկ եղավ կտրել, եւ դրա տեւողությունը դարձավ երեք ժամից փոքր-ինչ պակաս: Այժմ հեղինակներն ավելացրել են մոտավորապես տասը րոպե: Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կիպրիոյի, Բրեդ Փիթի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Քվենտին Տարատինոյի իններորդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է մայիսի վերջին: Այսօրվա դրությամբ «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարը վարձույթում վաստակել է 357 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: