Silent Spring Institute ամերիկյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի զարգացման ևս մի պատճառ, հաղորդում է MedicalXpress-ը:Նրանք համոզված են, որ «ֆաստ ֆուդն» ու պատրաստի փաթեթավորված սնունդը վնասակար են օրգանիզմի համար: Այդպիսի սնունդը պարունակում էպերֆտորօկտանսուլֆանային թթու, որը հենց փաթեթավորման մեջ է և այնտեղից էլ հայտնվում է սննդի մեջ:
Հետազոտվել է 10 106 հիվանդ: Նրանք պատմել են իրենց վերջին 24 ժամվա, 7 օրվա, մեկ ամսվա և մեկ տարվա սննդակարգերի մասին և արյուն են հանձնել: Պարզվել է, որ նրանց արյան մեջ, որոնք հաճախ են «ֆաստ ֆուդ» ուտում կամ սնվում ռեստորաներում, պերֆտորօկտանսուլֆանային թթվի տոկոսն ավելի բարձր է, քան տնական սնունդը գերադասող մարդկանց մոտ:
Ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ պերֆտորօկտանսուլֆանային թթուն կտրուկ թուլացնում է իմունիտետը, բարձրացնում է քաղցկեղի, վահանաձև գեղձի հիվանդության, անպտղության հավանականությունը:
0Comments